Ծառայակցին սպանել է՝ ծնողների հասցեին հնչեցրած հայհոյանքների պատճառով
2017թ. դեկտեմբերի 11-ին N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում զինծառայող Նարեկ Ադիբեկյանի սպանության գործով «Փաստինֆո»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Պարզվում է՝ շարքայինների միջև վիճաբանության պատճառ է եղել այն, որ սպանվածը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Խաչատրյանի ծնողների հասցեին, այս ամենից հետո էլ վիճաբանությունն այնքան է թեժացել, որ Խաչատրյանն իրեն ամրակցված զենքով կրակոցներ է արձակել Ադիբեկյանի ուղղությամբ: Վերջինս մարմնի տարբեր հատվածներում ստացած հրազենային վնասվածքներից մահացել է:
Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: