13 տարի հետախուզվող կինը հայտնաբերվեց և տեղափոխվեց Հայաստան
ՀՀ Ոստիկանության և ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ձերբակալվել, իսկ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 20.30-ին, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1954 թ. ծնված Կարինե Գ.-ն:
Ըստ Ոստիկանության լրատվական ծառայության՝ 2004թ. հոկտեմբերի 13-ից Արաբկիրի բաժնի կողմից կինը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը):
Խափանման միջոցը՝ կալանք: