Նոր զարգացումներ. կնոջ հետ առերեսման ժամանակ ինչ է մանրամասնել մանկապարտեզ ներխուժած տղամարդը
Հոկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում անձնական խնդիրների համար 3-ամյա Հմայակ Համազասպյանին պատանդ վերցրած Արգամ Հովիկյանին «Գրիգոր Լուսավորիչ» ՔԿՀ-ից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանը ժամը 16:25-ի սահմաններում ներխուժել էր Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ և պահանջել իր կնոջը:
Ու մինչ նրա կինը կներկայանար, տղամարդը մանկապարտեզի սան, 3-ամյա Հմայակ Համազասպյանին նստեցրել է իր գիրկը, դանակը պահել վզին: Իրավապահները շուրջ 4 ժամ բանակցություններ վարեցին և վնասազերծելով պատանդառուին՝ կարողացան փրկել 3-ամյա փոքրիկին: Արգամ Հովիկյանն այս քայլին գնացել էր, քանի որ կինը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, հեռացել էր տանից, ընդհատել հղիությունը: Կատարվածում Արգամ Հովիկյանը մեղադրել էր իր նախկին կնոջ՝ Լիլիթ Հովհաննիսյանի տատիկին՝ «Մանուշակ» մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանին:
Ի դեպ, լուրեր են շրջանառվում, թե իբր քրեական աշխարհի ներկայացուցիչները որոշել են պատժել Արգամ Հովիկյանին՝ անձնական խնդիրների համար երեքամյա երեխային պատանդ վերցնելու համար: Ուստի վերջինիս պաշտպան Արսեն Սարգսյանից Armlur.am-ը հետաքրքրվել է, թե արդյոք ՔԿՀ-ում նրա անվտանգությունն ապահովելու համար հատուկ միջոցներ են ձեռնարկվել: Ի պատասխան` փաստաբանն ասաց, թե Արգամ Հովիկյանի անվտանգության մասով խնդիրներ չկան: Ավելին` պաշտպանից տեղեկացանք, որ արդեն երկու անգամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում առերեսում է իրականացվել Արգամ Հովիկյանի, նրա նախկին կնոջ` Լիլիթ Հովհաննիսյանի և «Մանուշակ» մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանի մասնակցությամբ:
Մանրամասները՝ այստեղ.