ԱՄՆ-ում կեղծ ամուսնությունների գործով կալանավորվածների թվում հայուհի կա
ԱՄՆ իշխանությունները կալանավորել են յոթ անձի, այդ թվում հայուհու կեղծ ամուսնությունների խարդախ սխեմաների մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով:
Ֆլորիդա նահանգի Բրեվարդ շրջանում 2015-ից մինչև 2016 թվականը գործում էր կեղծ ամուսնությունների կազմակերպման ցանցը:
Կալանավորվածների թվում 28-ամյա Սվետլանա Շահրամանյանն է: Բոլոր կալանավորվածներին սպառնում է 5 տարվա ազատազրկում:
Դատարանի փաստաթղթերի համաձայն՝ ներգաղթային գործակալները սկսել են հետևել Ուզբեկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և նախկին Խորհրդային Միության այլ երկրներից օտարերկրացիների զգալի աճին, որոնք Բրեվարդ շրջանի ԱՄՆ քաղաքացիների հետ ամուսնանում էին: