Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Միխայիլ Վորոնինի անվան Գավաթի խաղարկությանը
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 18-20-ը Մոսկվայում կմասնակցի օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի անվան Գավաթի խաղարկությանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմում ընդգրկել է Արթուր Դավթյանին եւ Վիգեն Խչատրյանին (երկուսն էլ՝ բազմամարտ):
Հայ մարմնամարզիկները հանդես կգան թիմային եւ անհատական պայքարում: Մեր թիմը մրցավայր կմեկնի դեկտեմբերի 17-ին: