Հունահռոմեկան ոճի ըմբիշ Բարսեղյանը նշանակվել է Լեհաստանի երիտասարդական ընտրանու ավագ մարզիչ
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտնում է, որ Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության մրցանակակիր Էդուարդ Բարսեղյանը նշանակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Լեհաստանի երիտասարդական ընտրանու ավագ մարզիչ:
Բարսեղյանը ապրել և մարզվել է Հայաստանում:
Տևական ժամանակ ներկայացրել է մեր երկիրը, այնուետև տեղափոխվել է Լեհաստան և պաշտպանել այդ երկրի դրոշի գույները:
Օրերս հայ մարզիկին վստահվել է երիտասարդական թիմի ավագ մարզչի պաշտոնը: