Երևանում թալանել են ԽՍՀՄ հայտնի քաղաքական ու հասարակական գործիչ 94-ամյա Ջեմմա Անանյանին
Օրերս գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Անհայտ անձը դեկտեմբերի 10-ին հյուրընկալվել է Բաղրամյան 50 շենքի բնակարաններից մեկը և տանտիրուհուն ՝ 94-ամյա Ջեմմա Անանյանին, խաբել է, որ ինքը նրա որդու՝ 71-ամյա Սեմյոն Անանյանի ընկերն է և օգտվելով Ջ. Անանյանի՝ այլ սենյակում գտնվելու հանգամանքից՝ հյուրասենյակից գողացել է ժամացույց և պատի նկարը:
Ահազանգով դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արա Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ջ. Անանյանը ԽՍՀՄ հայտնի քաղաքական գործիչ, Իջևանի կենտկոմի առաջին քարտուղարն է եղել, ում մինչև հիմա բարի անունով են հիշում Իջևանում: Նրա ղեկավարած տարիներին Իջևանը ծաղկել է:
Իսկ նրա որդին՝ Ս. Անանյանը, աշխատում է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ որպես դասախոս:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Ջ. Անանյանին թալանած գողին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: