ՀՀ վարչապետը մեկնել է Արցախ
Մեղրիում Ազատ տնտեսական գոտու բացումից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։
Արցախում նախատեսված են Կարեն Կարապետյանի հանդիպումը նախագահ Բակո Սահակյանի հետ, ավելի ուշ նաեւ այցելություններ տարբեր արտադրամասեր: