Կայացավ «Արտֆուդի» վաճառքը
«Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի տնօրինությունը քիչ առաջ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանի նախաձեռնությամբ հայաստանյան «Էմ Բի Կապիտալ» ընկերությունը ձեռք է բերել «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75 տոկոսը։
«Արտադրության արդիականացման համար ներդնելով շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար՝ «Էմ Բի Կապիտալը» ծրագրում է կրկնակի ավելացնել արտադրության ծավալները՝ ընդլայնելով իրացման աշխարհագրությունն ու ամրապնդվելով առկա շուկաներում։ Առաջիկա ամիսների ընթացքում կստեղծվի շուրջ 100 նոր աշխատատեղ»։