Ավելի ուշ հանդես կգամ հայտարարությամբ. Ռուբեն Հայրապետյանը Հենրիխ Մխիթարյանի չխաղալու մասին
«Հենրիխ Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է: Նա աշխատասեր է, նվիրված հայկական ֆուտբոլին: Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ում մոտ չի կարող երկար շարունակվել այս վիճակը: Այստեղ Հենրիխի մարզավիճակի հարցը չէ: Ես ավելի ուշ հանդես կգամ հայտարարությամբ նրա մասին: Հենրիխը դեռ խաղալու է և մեզ բոլորիս նորից ուրախանալու առիթներ կտա», լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Վերջինը «Բանանց» ֆուտբոլայի ակումբի մարզաբազայում մասնակցել է ՀՖՖ-ի կողմից տեղադրված արհեստական ծածկով երկու խաղադաշտերի բացման արարողությանը: