Վիետնամցին 40 տարի ապրել է անտառում և առնետներ կերել՝ մտածելով‚ որ դեռևս պատերազմ է (տեսանյութ)
Հո Վան Լանգն իր հոր հետ‚ ով Հարավային Վիետնամի բանակի վետերան է‚ փախել է իր փոքրիկ գյուղից Կուանգ Նգայ նահանգ 1971 թվականին: Որպեսզի ողջ մնա‚ տղան 40 տարվա ընթացքում սնվել է առնետներով և ապրել ճգնավորի կյանքով՝ այս ողջ ընթացքում մտածելով‚ որ պատերազմը չի ավարրտվել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Metro»-ին:
Գյուղից փախչելու որոշում 85-ամյա Հո Վան Տհանը որոշել է այն բանից հետո‚ երբ իր կինը և երկու քույրերը մահացել են ամերիկյան ռումբի պայթյունից հետո: Դրանից հետո նա որդու հետ թաքնվել է մարդկանցից՝ վախենալով‚ որ իրենց կարող են սպանել փոխհրաձգության ընթացքում:
Հայր ու որդին ապրել են գյուղերում և հագուստի փոխարեն կտորներով են ծածկված եղել: Տեղի բնակիչները նրանց գտել են միայն 2013 թվականին: Այժմ նրանք դանդաղ տեմպերով հարմարվում են քաղաքակրթությանը և ապրում են սովորական ջունգլիներից հեռու՝ տանը: