ՀՀ Նախագահի մրցանակներ ստացան հանրապետության լավագույն մարզական քաղաքը, լավագույն մարզական գյուղը և լավագույն մարզական բակը
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական քաղաք», «Լավագույն մարզական գյուղ» և «Լավագույն մարզական բակ» ստուգատեսների մրցանակակիրների (անվանացանկը կցված է) պարգևատրման արարողությունը:
14 տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետության 10 մարզերում և Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում կազմակերպվող Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական քաղաք», «Լավագույն մարզական գյուղ» և «Լավագույն մարզական բակ» ընթացիկ տարում այդ ստուգատեսներին մասնակցել են 9 քաղաք, 5 գյուղ, 13 բակ: