Այսօր կտրվի Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման մեկնարկը. Կարեն Կարապետյանը կմեկնի Մեղրի
Այսօր կառավորության մի քանի անդամներ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ մեկնելու են Սյունիքի մարզ` Մեղրի:
«Այսօր կտրվի Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման մեկնարկը: Կարեղ ենք ներդրողների հայտեր ընդունել: Այսօրվանից հետո հայտեր կներկայացնեն, որովհետև հետաքրքրվողներ շատ կան»,-ասաց քաղաքապետը: Նա նշեց, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացմանը ներկա են գտնվելու ինչպես հայ, այնպես էլ իրանցի պաշտոնյաներ: