Քասախի կիրճում կամրջի տակ ընկած 23-ամյա աղջկա վիճակը ծանր է, նա տեղափոխվել է Երևան
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում՝ կամրջի տակ հայտնաբերված 23-ամյա աղջկա վիճակը ծանր է, նա տեղափոխվել է Երևան: 23-ամյա աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ ունի, նա տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 03:00-ի սահմանում, փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են 1994 թ. ծնված Ա. Չ.-ին: