Առաջին սպառման ապրանքատեսակները թանկացել են նաև Արցախում
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին շրջանում առաջին սպառման ապրանքատեսակների թանկացումից անմասն չի մնացել նաև Արցախը:
Գնաճ նկատվում է նաև արցախյան խանութներում: Արդեն թանկացել են առաջին սպառման մի շարք ապրանքատեսակներ: Արցախի խորհրդարանի «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ թանկացումները սպասելի էին, քանի որ Արցախը գտնվում է հայաստանյան տնտեսական դաշտում, և բնականաբար, ընթացող գործընթացները, այդ թվում՝ որոշակի ապրանքատեսակների թանկացումը, վերաբերում է նաև Արցախին: Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն անմիջականորեն անդրադառնում են նաև Արցախի վրա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում