ՀՀ նախագահը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկի և թանկացումների մասին
«Այդ առաջարկներում բացարձակապես ռացիոնալություն չեմ տեսնում։ Տեսնում եմ որոշակի շահերին ծառայելու ցանկություն։ Կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչև վերջ չտիրապետելուց։ Ես որևէ լուրջ լուրջ փաստարկ չեմ տեսել»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում՝ արդրադառնալով ԵԱՏՄ-ը լքելու առաջարկությանը։
Անրդադառնալով հունվարի 1-ից 900 ապանքի թանկացումներին՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ։ Ոչ թռիչքային գնաճերի առումով, ոչ էլ տնտեսությանը խոչընդոտելու առումով»։
Նա նշել է, թե երբ մենք 2015-ին սկսեցինք լիարժեք անդամակցել ԵԱՏՄ-ին, մի քանի հազար ապրանքատեսակների դրույքաչափերը փոխվեցին։ «Եղա՞վ ազդեցություն, իհարկե՝ չեղավ։ Եվ հիմա էլ ազդեցությունը նաև փոխհատուցվում է այլ ապրանքատեսակների մասով, ավելի էժան գներով։ Կարծում եմ՝ այստեղ հավասարակշռված մոտեցում ունենք։ Եվ դա բերում է նրան, որ 2016 թ. մեր երկրում, ընդհակառակը, գնանկում եղավ»,- ասել է Սարգսյանն ու հավելել. «Որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջզգային շուկայի հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է։ Աշխատավարձերի բարձրացման տեմպը հենց այսօր մի քիչ ավելի բարձր է, քան գնաճը»։