Գլենդելի կենտրոնական այգում կկառուցվի հայ-ամերիկյան թանգարան
ԱՄՆ-ի Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանը քաղաքի Կենտրոնական այգու տարածքում կառուցելու նախագիծը: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
Նախագիծը մշակվել է Գլենդելի քաղաքապետարանի և SWA դիզայներական ընկերության գործակցությամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկելու են 2018 թվականի հունվարին: