Ես Equality Armenia միասեռական տեսակետներ ջատագովող կառույցի անդամ չեմ. Վազգեն քահանա Մովսեսյանի նամակը
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի հոգևոր սպասավոր Տ. Վազգեն քահանա Մովսեսյանի հերքում-նամակը ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին` իր անձի վերաբերյալ «Ասպարեզում» տպագրված հոդվածի առնչությամբ:
Հոդվածում Տեր Վազգենը ներկայացվում է իբրև Equality Armenia միասեռական տեսակետներ ջատագովող անձ և այդ կառույցի անդամ:
ֆեյսբուքյան իր էջում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ ներկայացնելով նամակի պատճենը, գրել է,- «Հրապարակում եմ այս նամակը` նկատի ունենալով սոց. տիրույթում այս կապակցությամբ արձանագրված «հրճվանքը»»: