«Ելք» դաշինքը նախագահի թեկնածու է առաջադրել Արտակ Զեյնալյանին
«Ելք» դաշինքը որոշել է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել նույնանուն խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին:
«Պատիվ ունեմ տեղեկացնել, որ «Ելք» խմբակցությունը քիչ առաջ տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։
«Ելք»-ը բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների 1/4-ի ստորագրություններն ապահովելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: