Ողբերգական վթար Արցախում. կա զոհ և վիրավոր
Դեկտեմբերի 13-ին ժամը 16:56-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել Շուշիի շրջանի Եղծահող համայնքի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին:
Քաշաթաղի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Տեղ հասնելուց պարզվել է, որ Գորիս-Ստեփանակերտ միջպետական ավտոճանապարհից դեպի Շուշիի շրջանի Մեծ շեն համայնք տանող ճանապարահատվածի 2-րդ կմ Ա.Բ.-ն իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Վթարի հետևանքով ուղևոր` Հ.Մ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը Քաշաթաղի շրջանի շտապ օգնության ավտոմեքենայով տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ և հետո «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության: