Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Բաթումի նորընտիր քաղաքապետի հետ
Դեկտեմբերիի 13-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումի նորընտիր քաղաքապետ Լաշա Կոմախիձեի հետ:
ՀՀ գլխավոր հյուպատոսը, բեղմնավոր աշխատանք մաղթելով նորընտիր քաղաքապետին, անդրադարձավ երկկողմ կապերի և համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարներին, որին Բաթումի քաղաքապետը արձագանքեց լիակատար փոխըմռնմամբ և նշյալ հարցերը ուշադրության կենտրոնում պահելու պատրաստականությամբ:
Զրույցի ընթացքում կարևորվեց երկու երկրներում իրականացվող գործարար և ներդրումային ծրագրերին հնարավոր մասնակցության, զբոսաշրջության, կրթամշակութային բնագավառներում համագործակցության առավել զարգացման հարցերը: ՀՀ գլխավոր հյուպատոսը տեղեկացրեց Հայաստանում ներդրումային պայմանների մասին, ներկայացրեց և Բաթումի քաղաքապետին փոխանցեց համապատասխան տեղեկատվական նյութեր: Քննարկվեցին Բաթումի և Վանաձորի միջև գործակցության հեռանկարները:
Կողմերն անդրադարձան Բաթումի հայ համայնքի ակտիվ դերակատարությանը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: