ԱԺ-ն ընդունեց քննարկված օրինագծերը. կրկին արտահերթ նիստ կգումարվի
Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 14-ին, երկրորդ ընթեցմամբ ընդունեց «Շահութահարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին «կողմ» քվեարկեց 67, «դեմ»՝ 23 պատգամավոր:
Խորհրդարանը 93 ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
93 ձայնով ընդունվեց նաև «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նշենք, որ կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 19-ին, ժամը 11-ին կրկին արտահերթ նիստ կգումարվի: