Խոշոր ավտովթար Երևանում. «Էրեբունի» թանգարանի մոտ բախվել են Nissan-ը ու ՊՆ տանկեր տեղափոխող քարշակը (լուսանկարներ)
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Էրեբունի փողոցում՝ «Էրեբունի» թանգարանի մոտ, բախվել են Երևան քաղաքի Նոր Արեշ 39 փողոցի 11 տան բնակիչ` 28-ամյա Վահե Հովհաննիսյանի վարած Nissan մակնիշի 20 NM 001 համարանիշի ավտոմեքենան և Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ՝ 55-ամյա Ռուդիկ Խաչատրյանի վարած ՀՀ ՊՆ տանկեր տեղափոխող Hino մակնիշի ՊՆ 3334 Տ համարանիշի քարշակը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Ժամանել են նաև Ռազմական Ոստիկանության ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Հովիկ Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: