Վթար՝ Ուրցաձոր գյուղում. 24-ամյա վարորդը մահացել է
Դեկտեմբերի 13-ին, ժամը 19:40-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ 3102» մակնիշի 35 NS 513 (վարորդ` 1993 թ. ծնված Բ. Վ.) և «ԶԻԼ» մակնիշի 34 QL 642 (վարորդ` 1977 թ. ծնված Հ. Գ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Վ. Բ.-ը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները: