Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Lexus-ը կողաշրջվել է. վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Lexus մակնիշի 08 CG 808 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս-Չարբախ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի «ռագատկայի» կոտրվելը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Մանրամասները՝ այստեղ: