Գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրու Սենեկալը Զագրեբում ներկայացրել են Հայաստանը
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացավ Golden Spin of Zagreb գեղասահքի մրցաշարը, որը մտնում է միջազգային ֆեդերացիայի (ISU) պաշտոնական օրացուցային պլանի մեջ:
Պարային զույգերի մրցապայքարում Հայաստանը ներկայացրեց Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ երկյակը:
Կարճ և կամավոր ծրագրերի ընդհանուր հաշվարկում մեր գեղասահորդները վաստակեցին 127.78 միավոր (49.42+78.36) և 19 պարային զույգերի մեջ զբաղեցրին 15-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձան Ռուսաստանը ներկայացնող Եկատերինա Բոբրովան և Դմիտրի Սոլովյովը (186.66 միավոր):