Մեքենավարը մեկ ժամ անց է իմացել, որ մարդ է գցել գնացքի տակ (լուսանկարներ)
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Վանաձորում այսօր գնացքի տակ ընկած ողբերգական դեպքից: Հիշեցնենք, որ ժամը 17:30-ի սահմաններում Վանաձորի Տավրոս թաղամասում բեռնատար գնացքն անցել էր 50-ամյա տղամարդու վրայով՝ մասնատելով վերջինիս մարմինը:
Գնացքի տակ ընկած տղամարդը, ըստ շրջանառվող լուրերի, երկրորդ խմբի հաշմանդամ է եղել, ունեցել է լսողության խնդիրներ:
«Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Ռաֆիկ Սեխլեյանը Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց, որ մեքենավարը չի նկատել, թե ինչպես է գնացքի տակ մարդ գցել: Կատարվածի մասին նրան հայտնել են շուրջ մեկ ժամ անց, երբ գնացքը հասած է եղել Ջաջուռ կայարան.
«Մեքենավարը տեսադաշտ չի ունեցել եւ նա չի նկատել, որ մարդ է խփել…խփելուց անգամ ձայն չի լսել մեքենավարը, կամրջի վրայի մետաղե կոնստրուկցիաների աղմուկն է նաեւ խանգարել, որ զգար մեքենավարը, թե չէ չէր շարունակի ընթացքը»,-ասաց պարոն Սեխլեյանը՝ շարունակելով. «Ինչ արագությունով որ խփել է, հասել է Ջաջուռ կայարան, իրեն նոր կանգնեցրել ու ասել են, որ այս ինչ վայրում մարդ ես գցել գնացքի տակ»:
Մանրամասները՝ այստեղ: