Մխիթարյանը կարող է «Ինտեր» տեղափոխվել վարձակալությամբ
Եվրոպական մամուլը շարունակում է քննարկել Հայաստանի հավաքականի և առայժմ անգլիական «ՄՅՈՒ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը Միլանի «Ինտեր» արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հեղինակավոր «Corriere dello Sport»-ը հաղորդել է, որ Մխիթարյանը կարող է «Ինտեր» տեղափոխվել վարձակալության հիմունքներով, այնուհետև տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորությամբ: Սակայն Մխիթարյանը ԵՄ երկրի քաղաքացիություն չունի, իսկ Իտալիայում գործում է ԵՄ քաղաքացիություն չունեցող ֆուտբոլիստների թվի սահմանափակում: