Բոլորի աչքի առաջ բանակին օգնություն տալը պետք է օրենքով թույլ չտրվի
Ամեն տարի ավելի եմ համոզվում իմ այն մտքի հետ, որ բոլորի աչքի առաջ բանակին օգնություն տալը պետք է օրենքով թույլ չտրվի:
Օգնություն ես ցանկանում ցուցաբերե՞ս, խնդիր չկա, ցրտիդ ուզածի չափով օգնի, բայց իրավունք չպետք է ունենաս դրա մասին բարձրաձայնելու կամ բոլորի աչքի առաջ գումար հավաքելու:
Գիտեմ բազմաթիվ մարդկանց ովքեր անկեղծ ու իրոք բանակի ու զինվորի համար գումար են հավաքել և դա ծառայեցրել են հանուն հայրենիքի ու բանակի զարգացմանը: Սակայն, դրանից օգտվում են մի շարք այլ մարդիկ, ովքեր այդ ամենը անում են անձնական շահ հետապնդելով կամ այդ հանգամանքը օգտագործում են բանակի մասին առհամարական խոսելու համար:
Երբ արգելվի նման գործողությունների մասին բարձրաձայնելը կմնան նրանք, ովքեր իրոք մտածում են զինվորի մասին , ոչ թե տարատեսակ բզինես անող բարեգործները:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք