Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. իրանցի 51-ամյա վարորդը Lexus-ով հայտնվել է դաշտում
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության Մառանդ քաղաքի բնակիչ, 51-ամյա Հաբիբօլահ Հաբիբի Նագինը իր վարած Lexus ԼX 570 մակնիշի 73 D748 -10 համարանիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 169.5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Իրանի Իսլամական Հանրապետության Ջուլֆա քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռաջաբիգարգարի Էֆռաֆիլ Ջամիշիդինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աղիտուի զինվորական հոսպիտալ: Վիրավորին առաջինը օգնության են հասել Մեղրիի զորամասի զինծառայողները, ովքեր այդ պահին այնտեղից անցնելիս են եղել:
Մանրամասները՝ այստեղ: