Երևանի «Դինամո»-ն հանդես կգա հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում
Երևանի «Դինամո» ակումբը կմասնակցի հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-15-ը:
Թիմի կազմում ընդգրկվել են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Մուրադ Հարությունյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Ալեքսան Միքայելյանը (67 կգ), Արմեն Հակոբյանը (72 կգ), Ռուբեն Ղարիբյանը (77 կգ), Արգիշտի Աբգարյանը (82 կգ), Գեղամ Թորգոմյանը (87 կգ), Վաղարշակ Մինասյանը (97 կգ), Էդգար Խաչատրյանը (130 կգ):