Չինական ընկերությունը հետաքրքրված է ճանապարհաշինական ծրագրերով
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանն ընդունեց չինական «Avik» շինարարական ընկերության
ներկայացուցիչներին։
«Avik» ընկերությունը, որն մասնագիտացած է առավելապես ճանապարհաշինության
և ենթակառուցվածքների նախագծման աշխատանքներում, ցանկություն ունի
մասնակցելու առաջիկայում Հայաստանում նախատեսվող ճանապարհաշինական
ծրագրերին:
Ընկերության ներկայացուցիչները նախարարին տեսահոլովակով ներկայացրին
Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային ցանցի բարելավման և զարգացման
իրենց ծրագիրը, որում հաշվի էին առնված մեր երկրի ռելիեֆային, սեյսմիկ և
կլիմայական առանձնահատկությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ճանապարհաշինական մի շարք ծրագրերի
մանրամասներ։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առավել մանրամասն ուսումնասիրել հետագա
համագործակցության հնարավորությունները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն