Սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող կինը բերման է ենթարկվել
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 12-ին Գավառի Բոշնաղյան փողոցի 5 շենքից բերման է ենթարկվել 1989 թվականին ծնված Աննա Ա.-ն:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության տեղեկություններով, 28-ամյա կինը դեկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: