«Հարրի Փոթթերի» մոտիվներով առաջին խաղ-հավելվածը
Warner Bros. ընկերությունը և Jam City ստուդիան ցուցադրել է հեռախոսի համար նախատեսված դերային խաղի անոնսը՝ «Հարրի Փոթթեր»-ի մոտիվներով: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Դեպքերը տեղի են ունենում 80-ական թվականներին՝ Հարրիի‚ Հերմիոնայի և Ռոնի լույս աշխարհ գալուց բավականին առաջ: Խաղը ստեղծողները խոստացել են‚ որ խաղում կընդգրկեն պրոֆեսսոր Դամբլդորին‚ Սնեյպին և Հագրիթին:
Օգտատերերը հնարավորություն կունենան իրենց սեփական կերպարը ստեղծել և մի քանի տարով դառնալ Հոգվարթսի ուսանող:
Harry Potter: Hogwarts Mystery խաղը դուրս կգա 2018-ի գարնանը՝ iOS և Android հեռախոսների համար: