ԱԺ-ն հապշտապ քվեարկության դրեց և ընդունեց մի շարք օրինագծեր
Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, արտահերթ նիստի ընթացքում հապշտապ քվեարկության դրեց և ընդունեց մի շարք օրինագծեր:
Այսպիսով, «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծին կողմ քվեարկեց 70 պատգամավոր, դեմ՝ 27 և ձեռնպահ՝ 1: «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 99 կողմ ձայնով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին կողմ քվեարկեց 98 պատգամավոր:
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 89 կողմ, 9 դեմ ձայներով:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 70 կողմ և 28 դեմ ձայներով: