Փորձելով նմանվել իր ընկերոջ սիրելի պոռնոդերասանուհուն աղջիկը 30 վիրահատություն է տարել (լուսանկարներ)
Հոնկոնգից YouTube-բլոգերը‚ ով հանդես է գալիս Berry NG կեղծանվամբ‚ 30 պլաստիկ վիրահատություն է տարել‚ որպեսզի նմանվի իր ընկերոջ սիրելի պոռնոդերասանուհուն: Այս մասին հայտնում է Mirror-ը:
22-ամյա Berry NG խոսքերով նա մի քանի վիրահատություն է արել՝ ճակատին‚ շուրթերին‚ քթին‚ քիմքին և կրծքին‚ որպեսզի ամբողջովին փոխի իր արտաքին տեսքը: Սակայն չնայած իր բոլոր ջանքերին‚ երիտասարդը ամենևին էլ տպավորված չի եղել իր ընկերուհու արարքով: «Եթե նա կանգնեցներ ինձ և ասեր‚ որ ես բավականին գեղեցիկ եմ իր համար‚ ես միանգամից կհապաղեի: Սակայն նա ոչինչ չի ասել»‚ - խոստովանել է աղջիկը:
Berry NG-ն նշում է‚ որ տղամարդուն դուր էին եկել պորնոֆիլմերի աղջիկների կրծքերի չափսերը: Սակայն վիրահատություններից հետո տղան իր վերաբերմունքը չէր փոխել‚ իսկ մայրը արտասվել էր:
Այնուամենայնիվ աղջիկը որոշել է իր ընկերոջ հետ բաժանվել‚ քանի որ՝ «ինչ էր անեի‚ ես նրա հավանությանը չէի արժանանա»: