Ո՞ւմ կփրկեք առաջինը. Փաշինյանի՞ն, թե Գեղամյանի՞ն. Ուսանողի հարցն ու դրա պատասխանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, ուշագրավ հարցուպատասխան է ծավալվել բուհի ուսանողներից մեկի և ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի միջև։
Բուհի ԿՎՆ-ի թիմի բլից հարցերից մեկին, թե՝ պատկերացրեք նավով գնում են Նիկոլ Փաշինյանը և Արտաշես Գեղամյանը, սկսվում է փոթորիկ, ո՞ւմ կփրկեք առաջինը, պատգամավորն ինքնագոհ նետել է․ «Նավակին, որովհետև իրենք երկուսն էլ խեղդվող չեն»։
Միջոցառմանը ՀՀԿ երիտթևի հավերժ նախագահ Ավագյանից բացի մասնակցել է նաև ՀՀԿ-ական ոչ պակաս «երիտասարդ» պատգամավոր Արմեն Աշոտյանը, որոնք երկուսն էլ այդ բուհի շրջանավարտ են, իսկ հիմա էլ հոգաբարձուների խորհրդի կազմում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում