Ողբերգական վրաերթ-ավտովթար Երևանում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ –վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում 26-ամյա Մարտին Մադոյանը Հանրապետության փողոցում Նոր Զովք սուպերմարկետի դիմաց իր վարած Mercedes մակնիշի MA 091 RT համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, օգնել է վրաերթի ենթարկածին տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը, ով տղամարդ էր՝ ճանապարհին մահացել է:
ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթից հետո Mercedes-ը բախվել է կայանված վիճակում գտնվող մեկ այլ Mercedes մակնիշի 48 VM 444 համարանիշի ավտոմեքենայի: Քննչական վարչության պետի տեղակալ Ա. Վանյանը օպերխմբով մեկնել է հիվանդանոց՝ պարզելու մահացածի ինքնությունը:
Մանրամասները՝ այստեղ: