5000-դոլարանոց «iMac Pro»-ն. «Apple»-ի ամենահզոր համակարգիչը վաճառքի կհանվի դեկտեմբերի 14-ից
«iMac Pro»-ն վաճառքի կհանվի դեկտեմբերի 14-ին՝ հինգշաբթի օրը: Վաճառքի մեկնարկի մասին տեղեկությունը հրապարակել է «Apple»-ը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Դեռևս անհայտ է մնում՝ արդյոք համակարգիչն արդեն հնարավոր կլինի ձեռք բերել այդ օրը թե միայն կբացվեն նախնական պատվերները: Ըստ շշուկների՝ ընկերությունն արդեն հրահանգներ է տվել իր աշխատակիցներին «iMac Pro»-ի թեմայով: Ընկերությունը մտադիր է գնորդներին ուղարկել առաջին շարքը մինչև տարեվերջ:
«iMac Pro»-ն կդառնա ընկերության ամենահզոր համակարգիչը: Այն կստանա 27-դյույմանոց «Retina» դիսփլեյ՝ 8, 10 կամ 18-յադերանոց «Xeon» պրոցեսոր, մինչև 32ԳԲ օպերատիվ հիշողություն, SSD կուտակող մինչև մեկ ՏԲայթ: Այն արժե նվազագույնը 4999 դոլար: