Կառավարությունը 2 800 000 դրամ է տրամադրում ԱԻՆ-ին Բորժոմիի արգելոցում հրդեհամարման աշխատանքների փոխհատուցման համար
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը 2017-ի բյուջեից 2 միլիոն 800 հազար դրամի տրամադրման որոշման նախագիծը՝ այս տարվա օգոստոսի 20-ին Վրաստանի Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ-ը ձեռնամուխ եղավ հարևան Վրաստանին աջակցություն կազմակերպելու գործընթացին, և Վրաստան գործուղվեց ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության 60 աշխատակից՝ տնօրեն Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցեց 9 հրշեջ-փրկարարական, 1 փրկարարական ավտոմեքենա և 4 օպերատիվ նշանակության մեքենաներ և մեխանիզմներ: