Սամցխե-Ջավախքում կհեռարձակվի Վրաստանում միակ ռուսալեզու հեռուստաալիքը
Սամցխե-Ջավախքում կհեռարձակվի ռուսալեզու նոր ալիքը` «Տոկ- TV»: Այս ալիքը Վրաստանում միակ ռուսալեզու հեռուստաալիքն է: Այս մասին հաղորդում է Akhaltskha.net-ը:
Հեռուստաընկերության հիմնադիրներից Նաթիա Կուպրաշվիլին է նշել է, որ նոր ալիք ստեղծելու գաղափարը հասունացավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի դեսպանատան աջակցության շնորհիվ Սամցխե-Ջավախքում կառուցվեց թվային հեռահաղորդակցման ցանց:
Ալիքի հաղորդման համար նախատեսված սարքավորումը տեղադրված է Դամալա գյուղի մոտակայքում գտնվող լեռան վրա, ծովի մակարդակից 2150 մետր բարձրության վրա։ Ալիքի ազդանշանը տարածվում է նաև այն գյուղերի վրա, որտեղ վրացական ալիքները ընդհանրապես չէին հեռարձակվում:
Պարտավորության համաձայն, ալիքը պետք է հեռարձակի վրացերեն և ռուսերեն լեզուներով, առնվազն օրական 12 ժամ: