Դատավորի որդին հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում է նյարդային խնդիրների պատճառով. Արծրուն Հովհաննիսյան
Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի որդին ԶՈւ Կանազի հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում է ոչ թե հոգեկան, այլ նյարդային խնդիրների պատճառով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, News.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Ռազմիկ Բարսեղյանը ԼՂՀ Մարտունի-3 զորամասի զինծառայող է, հոկտեմբերին առողջական խնդիրների հետևանքով զորամասից տեղափոխվել է հոսպիտալ:
Նշենք, որ Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը տեղեկացրել էր, որ երիտասարդը այս պահին հոսպիտալում բուժում է ստանում և լուրերը, թե նա հոգեկան խնդիրներ ունի, չեն համապատասխանում իրականությանը: