Կառավարությունը պարտադիր զորակոչից տարկետման իրավունք կտա մի խումբ դպրոցականների
Կառավարությունը պարտադիր զորակոչից տարկետում է սահմանել 8 տարեկանում դպրոց գնացած կամ 1 տարի արտերկրում բնակվող մի խումբ դպրոցականների՝ Հարություն Ասատրյան, Պողոս Սարգսյան, Մանուկ Եղիազարյան, Լևոն Թադևոսյան, Անդրանիկ Բարխուդարյան, Թելման Սարգսյան, Վանիկ Կարապետյան, Էդգար Հովհաննիսյան, Խաչիկ Խաչատրյան։
Հարցը կառավարության առաջիկա նիստի օրակարգում է. 11-րդ և 12-րդ դասարաններում սովորող մի խումբ դպրոցականների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի, քանի որ նրանց 18 տարին լրացել է մինչև 2018 թվականի ամառային զորակոչը: Նրանց ուսումնառությունն ուշացել է կա՛մ արտերկրում գտնվելու և դարձյալ Հայաստան վերադառնալու, կա՛մ 8 տարեկանում դպրոց գնալու պատճառով: