Մոուրինյոն ու Մխիթարյանը հանդիպում են ունեցել. ԶԼՄ-ներ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն և Հենրիխ Մխիթարյանը հանդիպում են ունեցել: Այս մասին հայտնել է «Express»-ը՝ վկայակոչելով «TransferMarketWeb»-ին:
Ինչպես հաղորդվում է, 28-ամյա ֆուտբոլիստը հանգստյան օրերին հանդիպել է պորտուգալացի մարզչի հետ և քննարկել իր ապագայի հարցը: Զրույցի մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն նշվում է, որ եթե հանդիպումից հետո Մոուրինյոն դարձյալ շարունակի չվստահել Մխիթարյանին, ապա կարելի է մտածել, որ կիսապաշտպանն այս ձմռանը կլքի ակումբը:
Մխիթարյանի տրանսֆերով հետաքրքրված են «Ինտերը» և «Բորուսիա Դորտմունդը»: