Ըստ ՄԱԿ-ի՝ 2017-ին ՀՀ-ում ՀՆԱ-ն կանխատեսվում է 5,8%
ՄԱԿ-ը Հայաստանի տնտեսության աճ է կանխատեսել 2017-ին մինչև 5,8%: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի զեկույցում, որտեղ հղում է արվում ՀՀ հայտարարած տնտեսական ակտիվության դինամիկ ցուցանիշներին:
Ըստ «Համաշխարհային տնտեսական վիճակն ու հեռանկարները - 2018» զեկույցի, ՀՀ տնտեսության աճը 2018-ին կկազմի 3,8%, իսկ 2019-ին՝ 3,6%: 2016-ի զեկույցում ՄԱԿ-ը ՀՀ համար կանխատեսել էր ՀՆԱ 2,7% աճ, իսկ 2018-ի համար՝ 3%:
ՌԴ-ից դրամական փոխանցումների ծավալների վերականգնումը նպաստում է Կովկասում և Կենտրոնական Ասիայում տնտեսական ակտիվության արագացմանը: ՀՀ-ում տնտեսությունը կտրուկ աճ է արձանագրել արդյունաբերության արագ աճի և պղնձի գների աճի պայմաններում, ասվում է զեկույցում:
Մինչդեռ, Ադրբեջանում 2017-ին տնտեսության անկում է արձանագրվում 1%-ի չափով, ՌԴ-ում և Վրաստանում՝ ՀՆԱ աճ 1,8% և 4,8% համապատասխանաբար: