NASA-ն բացահայտել է Յուպիտերի ամենամեծ գաղտնիքներից մեկը (լուսանկարներ)
NASA-ի մասնագետները‚ ովքեր կարգավորում են տիեզերական «Յունոնա» մոդուլի աշխատանքները և մանրամասն ուսումնասիրել են Յուպիտերի Մեծ կարմիր բիծը՝ միկրոալիքային ռադիոմետրի օգնությամբ‚ ի վերջո հանգել են նրան‚ որ Մեծ կարմիր բիծը Յուպիտերի մակերևույթին ոչ պակաս քան 300 կմ է կազմում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ընդ որում գիտնականները նշում են‚ որ հաջողվել է բացահայտել մոլորակի մթնոլորտում այդ անսովոր գոյացության գլխավոր հարցականներից մեկը. հողմային քամիները‚ որ պտտվում են բծի ներսում հայտնվում են այն սկզբունքով‚ ինչպես Երկիր մոլորակի վրա արևադարձային հողմերն են առաջանում‚ այսինքն՝ մոլորակի տարբեր մասերում տարբեր ջերմաստիճանի առկայությամբ:
Նաև հաջողվել է բացահայտել‚ որ մթնոլորտի վերին սահմանից դեպի Յուպիտերի հասարակած գոյություն ունի ռադիացիոն գոտի: