Ինչպես են Չինաստանում պլաստիկ բրինձ պատրաստում (տեսանյութ)
Հայաստանի խանութներում վաճառվում է չինական պլաստիկ բրինձ, իսկ ժողովուրդը «բանից անտեղյակ» գգնում է:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում մոնիթորինգ է իրականացնում պլաստիկ բրինձ հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն, ում խոսքով` հարցը մտահոգիչ է, սակայն մոնիթորինգն առհասարակ իրականացվում է հատկապես ամանորյա տոներին ընդառաջ մեծ ծավալի սննդի ներմուծման հետ կապված: «Երբ մոնիթորինգն ավարտվի, կվերլուծենք և կհասկանանք, թե ինչպես կարող էր Հայաստանում նման մթերք հայտնվել»,-հավելել է նախարարը: