Վարչապետը ՊՆ-ում ծանոթացել է ռազմական տեխնիկայի ու սպառազինության նմուշներին (լուսանկարներ)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ դեկտեմբերի12-ին, այցելել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն և ծանոթացել ռազմական տեխնիկայի նմուշներին:
Կառավարության ղեկավարը նախ դիտել է Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի անդամների համար կազմակերպված փակ ցուցադրությունը, ծանոթացել Հայաստանում վերջին երկու տարում ստեղծված կամ զարգացված ռազմական տեխնիկայի ու սպառազինության նմուշներին:
Այնուհետև վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների 2018 թ. ծրագիրը: