Հայաստանից 850.000 դոլարի ապրանք են արտահանել Թուրքիա՝ հիմնականում ոսկեղեն (տեսանյութ)
Հայ-թուրքական հարաբերություններում սառցակալումը շարունակվում է, դրական փոփոխություններ դեռևս նկատելի չեն: Առաջիկա տարիներին առաջնային չի լինելու հայկական հարցը: Կախված Էրդողանի կողմից վարվող քաղաքականությունից՝ ազգայնակության քարոզը և դրա աճը կարող են որոշակի խնդիրներ առաջացնել տեղի հայերի համար,- կարծում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:
Սակայն, նրա խոսքով, չնայած առկա քաղաքական խնդիրներին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ:
-Այս տարվա ռաջին 11 ամիսներին 177 մլն դոլարի ապրանք է ներկրվել Հայաստան, իսկ հակառակ ուղղությամբ՝ 850.000 դոլարի: Թուրքիայից բերում ենք հագուստ, շինարարական ապրանքներ, արդյունաբերական հումք, բանջարեղեն, միրգ, այստեղից տանում են կաշի, ոսկեղեն, արծաթեղեն: Թուրքիայի համար Հայաստանն ավելի հետաքրքիր կդառնա մեծ շուկայի դեպքում,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետը: