Հրդեհ Մաշտոցի պողոտայի բնակարաններից մեկում. ավտոսանդուղք է ժամանել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 05:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 7 շենքի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:33-ին, մարվել՝ 05:34-ին:
Պարզվել է, որ լոգասենյակում այրվել են փայտե պահարան (1 հատ), էլ. լարեր մոտ 3 գմ, և կախովի առաստաղից մոտ 3 քմ հատված: